ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Թիմային պայքարում՝ երրորդը

Թիմային պայքարում՝ երրորդը
23.05.2017 | 10:44

Սանկտ Պետերբուրգում կայացած հանրահայտ մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի յոթակի չեմպիոն Ալեքսանդր Դիտյատինի գավաթի 17-րդ խաղարկությանը Հայաստանի պատվիրակությունը մեկնել էր բացառապես երիտասարդական կազմով: Խաղարկված 39 մեդալներից ինը բաժին է հասել մերոնց: Թիմային պայքարում երրորդը ճանաչված մեր ընտրանին հանդես է եկել Արթուր Ավետիսյան-Ժորա Սմբատյան զույգով:

Մեծահասակների մրցաշարում Արթուրը արծաթե մեդալների է արժանացել օղակների ու պտտաձողի վրա վարժություններում, երրորդն է եղել ազատ վարժություններում: Երիտասարդների մրցաշարում Ժորա Սմբատյանը չեմպիոն է հռչակվել պտտաձողի վրա վարժությունում, փոխչեմպիոն՝ օղակներ, բրոնզե մեդալակիր՝ նժույգաթափերում ու ազատ վարժությունում: Նժույգաթափերում պատվո պատվանդանի վերին հարթակին է կանգնել Գագիկ Խաչիկյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1109

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ